Հետ գնալ

Բուդդայականություն

Բուդդայականություն – համաշխարհային երեք կրոններից մեկն է,

որը ծագել է Հնդկաստանի հյուսիսում ք.ա. առաջին հազարմյակի

կեսերին: Ավելի ուշ շրջանում այն տարածվել է հարավարևելյան,

կենտրոնական Ասիայի ու հեռավոր արևելքի երկրներում:

Բուդդայականությունը հիմնվել է Սիթհարտա Գաուտամայի

քարոզչության արդյունքում: Բուդդայականության ուսմունքը

ամփոփված է չորս հիմնական սկզբունքների մեջ.

ա) կյանքը տառապանք է, բ) տառապանքների պատճառն են

ցանկություններն ու կրքերը, գ) գոյություն ունի տառապանքներից

ազատվելու միջոց, դ) գոյություն ունի ութմասնյա ուղի, որը

տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է

նիրվանայի։ Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ

միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի

ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը

ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է

հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։

Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների,

ցանկությունների դադարումն է։

Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ

մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին

լքում է մարմինը և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։

Եթե մարդու կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա

կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է,

ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։

Բուդդայականությունը բաժանվում է երկու մեծ ուղղությունների՝

թհերավադա («ավագների դպրոց») և մահայանան

(«մեծ մարտակառք»)։ Թհերավադան շեշտը դնում է առավելապես

ճգնակյացության վրա, մինչդեռ մահայանան առավել լայն

զանգվածներին հասու կրոնական ուղղություն է: Բուդդայականության

ուղղություններից է նաև լամայականությունը, թանթրիզմը և այլն:

Զրույց “Տիբեթ” կենտրոնի հիմնադիր Էլեոնորա Մանանդյանի հետ։ Ի՞նչ բան է բուդդայականությունը կրոն թե աշխարհայացք, որո՞նք են բուդդայականության ուղղությունները կամ մակարդակները, որո՞րնք են բուդդայականության երեք գանձերը և չորս ազնվազարմ ճշմարտությունները։ Կա արդյո՞ք հակասություն բուդդայականության և քրիստոնության միջև։ Բուդդայականություն։ Զրույց Էլեանորա Մանանդյանի հետ from EPF Armenia on...

Հնդկաստանի ազգային կրոնների շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ջայնիզմը (ջայնականությունը): Ժամանակակից Հնդկաստանում ջայնականները կազմում են երկրի բնակչության մոտ 0,5-1 տոկոսը (մինչև 10 մլն.) և հիմնականում տարածված են Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում՝ Մահարաշտա, Մադհյա-Պրադեշ, Ռաջաստան, Գուջարատ, Կարնատակա և այլ նահանգներում: Առաջացել է Ք.ա. 6-րդ դարում...

Ձեն բուդայականությունը չինական ու ողջ արևելաասիական բուդդայականության դպրոցներից է, որը դաոսականության ազդեցությամբ վերջանականապես ձևավորվել է 5-6-րդ դարերում: Առավել լայն իմաստով ձենը միստիկական հայեցողության դպրոց է: Ընդունելով բուդդայականության ընդհանուր սկզբունքները՝ ձեն-բուդդայականությունը յուրօրինակ կերպով է բացատրում երկրային ու երկնային աշխարհի փոխահարաբերության հարցը՝ համարելով, որ նրանք գտնվում են...