Հետ գնալ

Աստվածաբանություն

Աստվածաբանություն (հուն.՝ theos – աստված, logos – ուսմունք,

ուսմունք աստծո մասին) – աստծո, նրա հատկությունների,

որակների, հատկանիշների մասին ուսմունքի համակարգված

շարադրանքը, հիմնավորումը և պաշտպանությունը, այս կամ այն

կրոնի սահմանված դավանանքի, կրոնական բարոյականության,

հավատացյալների և հոգևորականության կյանքի կանոնների ու

նորմերի ամբողջությունը: Քրիստոնեական աստվածաբանության

հիմքերը դրվել են դեռևս առաջին դարերում, քանի որ, գնոստիկների

ու այլ հոսանքների ազդեցությամբ, խնդիր առաջացավ հիմնավորել

քրիստոնեական ճշմարտություններն ու հավտքի դրույթները:

Նշանավոր աստվածաբաններից էին Որոգինեսը, Տերտուլիանոսը,

Բարսեղ Մեծը, Հովհան Ոսկեբերանը, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր

Նազիազանցին, Օգոստինոսը և այլոք: Միջնադարում կաթոլիկ

եկեղեցին իր աստվածաբանության մեջ սկսեց լայնորեն կիրառել

փիլիսոփայական մոտեցումները ու փիլիսոփայությունը հռչակվեց

«աստվածաբանության աղախին»: Յուրաքանչյուր կրոն ունի իր

աստվածաբանական համակարգը: Աստվածաբանական համակարգը

իր մեջ ներառում է տարբեր գիտական դիսցիպլիններ, որոնց շարքին

են դասվում էկզեգետիկան, հերմենևտիկան, եկեղեցաբանությունը,

եկեղեցական հնագիտությունը, հայրաբանությունը,

եկեղեցու պատմությունը և այլն:

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

Հաղորդություն (եվխարիստիա) – քրիստոնեական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, որը սովորաբար կատարվում է գլխավոր պաշտամունքի՝ պատարագի կամ լիթուրգիայի ավարտին: Հաղորդությունը տեղի է ունենում գինու ու հացի միջոցով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի մարմինն ու արյունը, որով հավատացյալը կապ է պահպանում Քրիստոսի հետ: Հայ Առաքելական եկեղեցին, որոշակի զարգացում տալով...

Հայրաբանություն (հուն.՝ πατήρ, լատ.՝ pater — հայր) – եկեղեցու հայրերի փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը։ Եկեղեցու հայրերը մինչև 7-րդ դարը եկեղեցու գլխավոր անհատներ էին: Նրանց կողմից մշակված վարդապետությունները դարձան քրիստոնեական աշխարհայացքի հիմքը: Եկեղեցու պատմությունը տարբերակում է մի շարք հայրերի՝ առաքելական, ջատագովական, ալեքսանդրյան, անտիոքյան, կապադովկիական և այլն: Տարբերում են հայրաբանության հունական և...

Թոմիզմ – կրոնափիլիսոփայական ուսմունք, որն ընկած է կաթոլիկ եկեղեցու պաշտոնական գաղափարախոսության հիմքում: Այս ուսմունքի հիմնադիրն է դոմինիկյան վանական Թովմա Աքվինացին (1225-1274թթ.), որի ուսմունքի անկյունաքարը փիլիսոփայությունը ու նրա գործիքները աստվածաբանության ճշմարտությունները հիմնավորելու համար օգտագործելն էր: Աքվինացին իր ուսմունքում մեծապես օգտագործեց Արիստոտելի տրամաբանությունը, որի հիման վրա էլ...

Եկեղեցական հայրեր — վաղ եկեղեցու նշանավոր գործիչներ, որոնց գործունեությունը, աշխատանքները, մեկնողական, ջատագովական գրվածքները մեծ նշանակություն են ունեցել եկեղեցական կառույթի կայացման, հզորացման ու արտաքին և ներքին հակառակորդներին դիմակայելու գործում: Եկեղեցական հայրերը առաջ եկան գնոստիկների, արիոսականության դեմ պայքարում, որը արտահայտվեց նրանց եկեղեցական երկերում ու դրանով հանդերձ փոփոխություններ...

Ավետարան (հուն.՝ euaggelion – բարի լուր) – վաղ քրիստոնեական գրավոր հուշարձաններ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մասին: Գիտությանը հայտնի են մոտավորապես 30 տարբեր ավետարաններ, որոնցից միայն 4 են ներառվել նոր կտակարանային կանոնում (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես), իսկ մնացած գրքերը եկեղեցու կողմից համարվում են պարականոն գրքեր: Քրիստոնեական աստվածաբանությունը այդ ավետարանների մի մասը համարում է գնոստիկյան գրքեր: Կանոնում ներառված առաջին երեք ավետարանները համարվում են սինոպտիկ ավետարաններ, քանի որ դրանց բովանդակությունը նման է իրար: Հովհանու ավետարանը համարվում է աստվածաբանական ավետարան, որն իր ոճով ու բովանդակությամբ տարբերվում է մյուս երեքից: Կանոնի մեջ մտած ավետարաններից առաջինը համարվում է Մարկոսի ավետարանը, Մատթեոսի ավետարանը ուղղված է հրեաներին, իսկ Ղուկասինը՝ հեթանոսներին:

 Jensen_Why RE ought to be Part of School Curriculum Степанова, Витамар Школа и религия Арутюнова-Фиданян В.А._Фема Васпуракан Banished Faith The Exile of Christian Pontus DeConick.The Original Gospel of Thomas G. Scholem. Origins of the Kabbalah Gershom G. Scholem. Jewish Gnosticism, Merkabah Mysticism, and Talmudic Tradition...