Հետ գնալ

Անթրոպոսոֆիա

Անթրոպոսոֆիա (հուն.՝ anthropos – մարդ և sopia – իմաստություն) մարդու մասին միստիկական ուսմունք է,
համաձայն որի՝ մարդը զարգացնելով իր մեջ թաքնված աստվածային ունակությունները, կարող է հասնել բնության
նկատմամբ հոգևոր իշխանության:

Անթրոպոսոֆիան առաջացել է թեոսոֆիական ուսմունքից՝ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այս փիլիսոփայական ուղղությունը հիմնադրել է Ռուդոլֆ Շտայները 1912թ., որի նպատակը մարդու ինքնազարգացման մեթոդների ու ինքնաճանաչողության կատարելագործումն էր: Նրա ուսմունքը  հետևորդներն անվանում են «հոգու մասին գիտություն»: Անթրոպոսոֆիական ուղղությանն են պատկանում Վալդորֆյան դպրոցները և դրանցում կիրառվող կրթական յուրահատուկ մեթոդները: