Հետ գնալ

Անիմիզմ

Անիմիզմ (լատ.՝ anima — ոգի) – տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել անգլիացի գիտնական Է. Թայլորը,
ով անիմիզմը համարում է կրոնի նախնական ձև: Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ,
որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում: Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:

Ոգին (լատ.՝ anima – ոգի, շունչ) անճանաչելի ոչ նյութական էակ է, որը հանդիսանում է նյութական իրերի, առարկաների ներքին շարժիչ ուժը, էներգիան: Ոգի հասկացությունը ձևավորվել է ոգեպաշտական (անիմիստական) հավատալիքների ձևավորման փուլում: Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա...

Շամանականությունը (էվենկ.՝ շաման, սաման-հեքիմ) վաղ կրոնական անիմիստական հավատալիքների տեսակ է։ Էությունը շամանի՝ անդրաշխարհի ոգիների հետ շփման մեջ մտնելու ունակությունն է։ Սա հիմանակնում տեղի է ունենում էքստատիկ ծիսական գործողությունների ֆոնի վրա: Շամանականությունը կապված է կախարդության, ֆետիշիզմի, տոտեմիզմի, անիմիզմի եւ այլ վաղ հավատալիքների հետ: Այն տարածված է Սիբիրում,...