Նամազ

Նամազ


Նամազը (պարսկ.՝ աղոթք) ամենօրյա հնգապատիկ աղոթքն է իսլամում, որը հավատքի հինգ սյուներից մեկն է: Նամազին գովերգվում է Ալլահի բարությունն ու մեծությունը, ընթերցվում են հատվածներ  Ֆաթիահ սուրահից և Ղուրանի այլ հատվածներից:

Աղոթքի ժամանակ մուսուլմանները խոնարհումներ (ռաքիաթ) են կատարում, որոնք տարբեր քանակի են լինում: Շատ երկրներում թույլատրվում է միացնել օրվա տարբեր ժամերին կատարվող աղոթքները և կատարել միասնական աղոթք՝ պահպանելով ռաքիաթների քանակը: Աղոթքից առաջ հավատացյալները կատարում են ծիսական լվացում, իսկ աղոթքի ժամանակ հայացքներն ուղղում են դեպի սուրբ քաղաք Մեքքա: Հիմնական աղոթքը տեղի է ունենում ուրբաթ օրերին: