Հետ գնալ

Հուգենոտներ

Հուգենոտները (ֆրանս.է huguenots) բողոքականության ճյուղերից մեկի՝ կալվինականության հետևորդներ էին Ֆրանսիայում 16-18-րդ դարերում: Հուգենոտները իրենց բողոքական հայացքների համար հետապնդվում էին կաթոլիկների կողմից, ինչի արդյունքը հանդիսացավ 1572թ. օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը կաթոլիկների կողմից հուգենոտների ջարդը, որը պատմության մեջ մտավ «Բարդուղիմեոսյան գիշեր» անվանումով: 1598թ. Նանտի էդիկտով հուգենոտները ստացան ազատություն և ինքնուրույնություն: Հետագայում, սակայն, հուգենոտների հետապնդումները չդադարեցին, իսկ վերջնական գործունեության ազատություն ստացան միայն 1789թ. ֆրանսիական հեղափոխությունից հետո:

Բարդուղեմիոսյան գիշեր – 1572թ. օգոստոսի 24-ի գշերը (սուրբ Բարդուղեմիոսի տոն) կաթոլիկները Ֆրանսիայում մասսայաբար կոտորեցին բողոքական-հուգենոտներին: Միայն Փարիզում սպանվեց մոտ հինգ հազար մարդ, իսկ երկրում՝ մոտ երեսուն հազար մարդ: Բարդուղիմոսյան գիշերը դարձավ կրոնական անհանդուրժողականության ու կրոնական մոլեռանդության խորհրդանիշ: