Տեսադարան

Մեքքա՝ հայտնություն. Դավիթ Հովհաննիսյան

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am

Նախորդ զրույցն ավարտվեց այն դրվագով, երբ քարանձավում գտնվող խեղճ, վախեցած, ինչ-որ տենդի մեջ գտնվող մարդուն ասացին՝ կարդա՛: Բայց նա կարդալ չգիտեր և հրաժարվեց: Հետո արդեն երրորդ անգամ այդ բամբ ձայնը նրան նորից ասում է՝ կարդա՛: Եվ նա նորից է պատասխանում, որ կարդալ չգիտի: