Լրագրողական հարցաշար

Ինչպես կվարվեք դուք

Թե ինչպես կվարվի լրագրողն այս կամ այն իրավիճակում, որոշում է ինքը՝ լրագրողը, եւ ինքն էլ պատասխանատու է իր որոշումների համար: Մենք կարծում ենք, որ այդ իրավիճակներում չկան ճիշտ կամ սխալ որոշումներ: Կան ընդունելի (ոմանց համար) կամ անընդունելի (մի այլ խմբի համար) լուծումներ: Ուստի, ստորեւ բերված պարզ իրավիճակներում անգամ հեղինակը չի տալու «ճիշտ» լուծումը, այլ նշելու է միայն, թե որ տարբերակն է ինքը նախընտրում: Յուրաքանչյուրդ կարող է ընտրել իր տարբերակը: