Զոոմորֆիզմ

Զոոմորֆիզմ


Զոոմորֆիզմ (կենդանակերպություն) (հուն.՝ zoon – կենդանի, morfe – ձև) – կենդանիներին նվիրված կամ կենդանիների պաշտամուքի հետ կապված կրոնամիստիկական պատկերացումներ, հավատալիքներ ու ծեսեր: Այն սկզբնավորվել է վաղ հնադարից և արմատավորվել է նախամարդու հոգեբանության մեջ, որը կենդանիներից շատերին համարում էր իրենց արյունակից ազգականներ: Դրանք հատկապես այն կենդանիներն են, որոնք որսորդության օբյեկտներ էին: Դիցաբանության մեջ, ծիսական գործողություններում, լեզվում, կրոնական հավատալիքներում, բանավոր էպոսներում պահպանվում են զոոմորֆիզմի տարրեր: