Զոհաբերություն

Զոհաբերություն


Զոհաբերություն – կրոնական ծես, որի ժամանակ աստվածներին, երկնային ու գերբնական էակներին կատարում են նվիրաբերություններ: Նվիրաբերությունները կարող են լինել մարդկային կամ կենդանու կյանքի տեսքով, որոնց մարմինները հիմնականում ողջակիզում էին, փորոտիքներով գուշակություններ անում, իսկ ներքին օրգանները ուտում:

Զոհաբերություններ կատարվել են շատ վաղ ժամանակներից ու որոշակի փուլից հետո այդ ծեսը իրականցնում էին հատուկ մարդիկ՝ քրմեր կամ շամաններ, որոնց մարդիկ հավատում էին իբրև գերբնական ուժերի հետ հաղորդակցություն հաստատողների: Հեթանոսական տաճարների մեջ գոյություն ունեին հատուկ զոհասեղաններ, որտեղ էլ հենց կատարվում էր ծիսական սպանությունը: