Վարդապետ

Վարդապետ


Վարդապետը (հուն. archimandrites` պարսպի ավագ) Հայ Առաքելական Եկեղեցում ոչ ամուսնացյալ քահանան  աբեղան, գիտական աշխատանք կատարելուց հետո կարգվում է վարդապետ, ինչը եկեղեցական-գիտական աստիճան է։

Վարդապետի տարբերակիչ նշաններից է ականակուռ լանջախաչը և վարդապետական գավազանը (երկգլխանի օձով գավազան, որը խորհրդանշում է իմաստություն և ուսուցանելու ու քարոզելու իրավունք)։ Վարդապետին (նաև աբեղային) անվանում են հայր սուրբ։ Առօրյայում ողջունելիս նրանց ասում են «Աստված օգնական, հա՛յր սուրբ»։ Հայ առաքելական եկեղեցում գոյություն ունի նաև ծայրագույն վարդապետություն աստիճանը: