Վախճանաբանություն կամ էսխատոլոգիա

Վախճանաբանություն կամ էսխատոլոգիա


Վախճանաբանությունը կամ էսխատոլոգիան կրոնական ուսմունք է աշխարհի վախճանի մասին: Տարբերում են անհատական ու տիեզերական վախճանաբանություններ: Համարյա բոլոր կրոններն իրենց ուսմունքներում անդրադարձել են վախճանի գաղափարին՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես է կործանվելու աշխարհը և ինչպես են փրկվելու անմեղները:

Քրիստոնեական վախճանաբանությունը հիմնված է Աստվածաշնչի Հովհանու ավետարանի վրա: Քրիստոնեական վախճանաբանությունը հիմնված է Քրիստոսի երկրորդ գալստյան նկատմամբ հավատքի վրա: Տարբեր ժամանակներում տարբեր կրոնների ներկայացուցիչների կողմից կատարվել են հավատացյալների մանիպուլյացիաներ աշխարհի մոտալուտ վախճանի վերաբերյալ: