Թորա

Թորա


Թորա (եբր.՝ ուսմունք) – Հին կտակարանի առաջին հինգ գրքերն են, այլ կերպ կոչվում են հնգամատյան: Ավանդույթը այս գրքերի հեղինակ է համարում Մովսեսին: Այդ գրքերն են Բերեշիտը (Ծննդոց), Շեմոտը (Ելից), Վայիկրան (Ղևտացվոց), Բեմիդբարը (Թվոց), Դեբարիմը (Երկրորդումն օրինաց):

Թորան ներկայացնում է աշխարհաստեղծումը ջրհեղեղի պատմությունը, տաս պատվիրանների տալը Մովսեսին, ելքը Եգիպտոսից և խոստացված երկիր տանելը, կանոններ ու օրենքներ: Թորայի հիմնական աղբյուրներն են յահվիստը և էլոհիստը: Յահվիստը ամենահին տարրն է, որը ներկայացնում է Պաղեստինի հարավը զավթած հին հրեական ցեղերի կենցաղն ու սովորույթները:

Էլոհիստը հին հրեական ցեղերի կրոնական գաղափարախոսությունն է: Թորայի առաջին չորս գրքերը սկսել են ձևավորվել ք.ա. 6-րդ դարում, իսկ արդեն մեկ դար անց այն ուներ համարյա նույն տեսքը, ինչ այսօր: