Հետ գնալ

Տիեզերական ժողով

Տիեզերական ժողովը 4-րդ դարից սկսած ընդհանրական եկեղեցական համակարգում սկսում են հրավիրվել տիեզերական ժողովներ, որոնք քննարկում են ընդհանուր նշանակության հարցեր: Առաջին տիեզերական ժողովը հրավիրվել է 325թ. Նիկեա քաղաքում, որում քննարկման առարկա է դարձել ընդհանրական եկեղեցուն մարտահրավեր նետած արիոսականությունը:

Չորրորդ՝ Քաղկեդոնի տիեզերաժողովից սկսած արևելյան ուղղափառ եկեղեցիները դադարեցրին իրենց մասնակցությունը տիեզերաժողովներին՝ հրաժարվելով դրանք ընդունել որպես տիեզերաժողովներ: 1054թ.-ից դրանց դադարեց մասնակցել նաև ուղղափառ եկեղեցին:

Կաթոլիկ եկեղեցին շարունակեց տիեզերաժողովների ավանդույթը։ Չնայած դրանք վերածվել էին կաթոլիկ եկեղեցու տեղական ժողովների, տիեզերական տերմինի գործածումը կաթոլիկները պայմանավորում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցու տրանսազգային բնույթով: Կաթոլիկ եկեղեցու վերջին տիեզերական ժողովը Վատիկանի երկրորդ ժողովն էր 1962-65թթ: Տիեզերական ժողովներում քննարկվել են ոչ միայն դիսցիպլինար-կանոնական, այլ նաև դոգմատիկ հարցեր: 

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝...

Պատկերապաշտությունն աստվածապաշտության ժամանակ սրբապատկերներին պաշտելը և երկրպագելն է: Քրիստոսի պատկերումը մարդկային կերպարանքով, կանոնականացվել է Տրուլի տիեզերական ժողովում։ 4-րդ դարի սկզբին էլվիրի (Իսպանիա) եկեղեցական ժողովն արգելել է սրբապատկերների պաշտամունքը՝ որպես կռապաշտություն։ Բայց պատկերապաշտները դրան հակադրել են Եդեսիայի Աբգար թագավորին ուղարկած Քրիստոսի անձեռակերտ դաստառակի մասին պատմությունը։ Պատկերապաշտությունը...

Միակամությունը քրիստոնեական վարդապետություն է, որի միջոցով բյուզանդական Հերակլ կայսրը փորձ կատարեց համերաշխություն հաստատել ներեկեղեցական ոլորտում միաբնակների ու երկբնակների միջև: Այս վարդապետության հեղինակներն են համարվում Թեոդորոս եպիսկոպոսը և Կոստանդնուպոլսի պատրիարք Սերգիոսը։ Միակամության հետևորդները գտնում էին, որ Հիսուս Քրիստոսն ունի մեկ կամք և մեկ ներգործություն։ Սրանով միակամները...

Հավատո հանգանակ – որևէ կրոնական ուղղության կամ եկեղեցու դավանաբանության հիմքը կազմող փաստաթուղթ, որտեղ համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Առաջին հավատո հանգանակը ընդունվել է Նիկեայի տիեզերաժողովում 325թ. ու լրացվել 381թ. Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում: Հայ առաքելական եկեղեցին ընդունում է այս հանգանակը...

Հայ առաքելական եկեղեցի — պաշտոնական անունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, որի կենտրոնը Էջմիածին քաղաքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վանքն է: Եկեղեցին գլխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով ցմահ ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովում: Հայ առաքելական եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն...

Արիոսականություն – 4-րդ դարում Ալեքսանդրիայի քահանա Արիոսի անունով կոչված կրոնական այս ուղղությունը   հակադրվեց պաշտոնական եկեղեցուն ս. Երրորդության հարցում: Արիոսը պնդում էր, որ աստծո որդի Քրիստոսը իրական աստված չէ, քանի որ ծնունդ է առել ժամանակի մեջ ու հետևաբար իր վախճանն է ունենալու ժամանակի մեջ: Համաձայն Արիոսի չի կարող լինել Սուրբ Երրորդություն, քանի որ գոյություն ունի միայն մեկ Աստված՝ Հայրը, իսկ Որդին ու Ս.Հոգին սուբորդինացված են նրան: Արիոսիգաղափարները մեծ ընդունելություն գտան ողջ Հռոմեական կայսրությունում, որի պատճառով էլ հրավիրվեց քրիստոնեական առաջին տիեզերական ժողովը 325 թ. Նիկեայում: Ժողովը դատապարտեց Արիոսին և վտարեց եկեղեցուց: Այդուհանդերձ, Արիոսի ռացիոնալիստական գաղափարները հետագա դարերում ևս տարբեր ձևերով ի հայտ եկան, որոնց հերքումը կամ ընդունումը մեծ ազդեցություն ունեցավ քրիստոնեական աստվածաբանության զարգացման վրա:

Ավտոկեֆալ (հուն.՝ autos – ինքը, kephale — գլուխ) – ուղղափառ եկեղեցիների համակարգում մի տեղական եկեղեցու անկախությունը մյուսից: Ուղղափառ եկեղեցիների ընտանիքում Կոստանդուպոլսի ուղղափառ պատրիարքությունը համարվում է մայր (կիրիարխալ) եկեղեցի: Ներկայումս գոյություն ունեն 15 ինքնանկախ (ավտոկեֆալ) ուղղափառ եկեղեցիներ: Ուղղափառ եկեղեցու էությունը նրա կոնֆեսոնալ ամբողջականության,ինչպես նաև ինքնանկախ եկեղեցիների նույնական դավանաբանության ու պաշտամունքի մեջ է: Ինքնանկախ եկեղեցիները իրավունք ունեն հրավիրելու իրենց տեղական ժողովները  և  դրանց աշխատանքներին մասնակից դարձնել նաև քույր եկեղեցիների ներկայացուցիչներին: Դոգմաները  կարող են քննարկվել միայն տիեզերական ժողովում, որը իրավասու է հրավիրելու յուրաքանչյուր ինքնանկախ եկեղեցի: Ինքնանկախ եկեղեցի հռչակելու իրավունք ունի միայն եկեղեցական կազմակերպությունը, որը օժտված է բարձրագույն իշխանությամբ: Այդպիսի բարձրագույն իշխանություն համարվում է եպիսկոսպոսական դասը կամ նրա որոշումները: Եկեղեցուն ինքնանկախություն շնորհելու իրավասություն ունի նաև տիեզերական ժողովը:

Ուղղափառությունը քրիստոնեական հիմնական ուղղություններից մեկն է, որը ձևավորվել է 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում, երբ բաժանվեցին Հռոմի արևմտյան-կաթոլիկ և Կոստանդնուպոլսի արևելյան-ուղղափառ եկեղեցիները: Ուղղափառության դավանաբանության աղբյուրն են Աստվածաշունչը, սուրբ ավանդությունը (տիեզերական ու տեղական ժողովների որոշումները, եկեղեցու հայրերի գործերը): Ուղղափառության դավանաբանության հիմքը կազմում է Նիկեա-Կոսանդնուպոլսյան Հավատո Հանգանակը,...

Կաթողիկոս (հուն.՝ katholikos – համընդհանուր, տիեզերական) – Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր գերագույն առաջնորդը, որի ամբողջական անվանումն է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս: Հայ եկեղեցում, բացի Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոսից, գործում է նաև Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը՝ իր կաթողիկոսի ղեկավարությամբ: ԱմենայնՀայոց...