Տերտերականներ

Տերտերականներ


Տերտերականները Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Տերտերականների ուղղությունը ձևավորվել է Ուկրաինայում XVII դարավերջին՝ 12 հնադավան վաճառականների կողմից:

Այս ուղղության հետևորդներն իրենց հոգևոր գործունեության հիմքը համարում են պաշտամունքը և ծիսական պրակտիկան, որը հնարավոր չէր իրականացնել առանց հոգևոր դասի: Եվ քանի որ հնադավանները իրենց նվիրապետները չունենին և չէին կարող քահանաներ ձեռնադրել, նրանք հարկադրված փոխզիջման գնացին և հարաբերություն հաստատեցին ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև՝ նիկոնականների հետ: Այդ պատճառով էլ տերտերականները միասնական եկեղեցական կառույց չկարողացան ստեղծել:

Հերձվածի եկեղեցական կառույցի ստեղծումը ընթացավ երկու հիմնական ճանապարհով՝ տերտերականների և սինոդական եկեղեցու միավորմամբ և սեփական նվիրապետական հաստատություն ստեղծելով: