Թեիզմ

Թեիզմ


Թեիզմ (հուն.՝ theos - աստված) - կրոնափիլիսոփայական ուսմունք, որի հիմքում ընկած է անձնավոր աստծո՝ որպես աշխարհն արարծ ու այն ղեկավարող գերբնական էակի պատկերացումը: Ի տարբերություն դեսիտական «անգործունյա» աստծո, թեիստական աստված ակտիվ ներգործում է բոլոր նյութական ու հոգևոր գործընթացների վրա: Թեիստական են բոլոր ժամանակակից կրոնները՝ քրիստոնեությունը, իսլամը, հրեական կրոնը: Այն իր էությամբ իդեալիստական է ու հակադրվում է մատերիալիստական աշխարհայացքին: