Տասը պատվիրաններ

Տասը պատվիրաններ


Տասը պատվիրանները բարոյականության պատգամներ են, որոնք, համաձայն Հին կտակարանի, հռչակվել են Յահվե աստծո կողմից Սինա լեռան վրա:

Առաջին երեք պատվիրանները վերաբերում են միաստվածային կրոնի հիմքերի պահպանմանը, չորրորդ պատվիրանը՝ շաբաթ օրը սուրբ պահելուն, հինգերորդը պահանջում է հարգել ծնողներին, իսկ մնացյալ հինգ պատվիրաններն առավելապես սոցիալական բովանդակություն ունեն (մի՛ սպանիր, մի՛ գողացիր, մի՛ շնացիր): Նման բովանդակության պատվիրաններ հանդիպում են այլ կրոններում ևս: