Հետ գնալ

Տասը պատվիրաններ

Տասը պատվիրանները բարոյականության պատգամներ են, որոնք, համաձայն Հին կտակարանի, հռչակվել են Յահվե աստծո կողմից Սինա լեռան վրա:

Առաջին երեք պատվիրանները վերաբերում են միաստվածային կրոնի հիմքերի պահպանմանը, չորրորդ պատվիրանը՝ շաբաթ օրը սուրբ պահելուն, հինգերորդը պահանջում է հարգել ծնողներին, իսկ մնացյալ հինգ պատվիրաններն առավելապես սոցիալական բովանդակություն ունեն (մի՛ սպանիր, մի՛ գողացիր, մի՛ շնացիր): Նման բովանդակության պատվիրաններ հանդիպում են այլ կրոններում ևս:

Հասիդիզմ (եբր.՝ բարեպաշտություն) — հրեական կրոնի ուղղություններից մեկն է, որն առաջացել է 18-րդ դարում Ռուսաստանի ու Լեհաստանի հրեաների շրջանում: Հասիդիզմի հիմնադիր է համարվում Իսրայել Բեշտը (1700-1760թթ.), որի ուսմունքը շատ հարցերում հենվում էր հրեական միստիկական ուսմունքի՝ կաբալայի վրա և աչքի էր ընկնում ծայրահեղ խստակեցությամբ: Հասիդիզմն ուսուցանում...