Տասանորդ

Տասանորդ


Տասանորդը հավատացյալների կողմից իրենց եկամուտների տասներորդ մասի կամավոր նվիրատվությունն է եկեղեցուն: Հին Հրեաստանում տասանորդ են վճարել տաճարի սպասավորներին։ Հետագայում այն սկսվել է կիրառվել եկեղեցական հաստատություններում:

Միջին դարերում տասանորդը մեծ բեռ էր գյուղացիության համար: Կրոնական հարկը հանդիսանում է իսլամի հավատքի հինգ սյուներից մեկը: Տասանորդը մեծ տեղ է զբաղեցնում մորմոնների համայնքում ու հանդիսանում եկեղեցու հզորացման հիմնական պայմաններից մեկը: