Թալմուդ

Թալմուդ


Թալմուդ (եբր.՝ ուսումնասիրություն) - ք.ա. 4-րդ դարից մինչև ք.հ. 5-րդ դարում կազմված բազմահատոր ժողովածու, որն իր մեջ ամփոփում էր հրեական դավանանքային, իրավական, կրոնափիլիսոփայական, բարոյական և կենցաղային հրահանգներ ու կանոններ: Թալմուդի կառուցվածքային տարրերն են Միշնան ու Գեմարան: Միշնան Հին Կտակարանի մեկնությունն է՝ 63 տրակտատներով: Գեմարան Միշնայի տրակտատների մեկնությունն է:

Թալմուդը հրեական կրոնի հիմքերից է ու պարունակում է կանոններ դավանանքի, պաշտամունքի, բարոյականության, ինչպես նաև՝ բժշկության, մաթեմատիկայի և աշխարհագրության մասին: Նրանում առկա են նաև առակներ ու հեքիաթներ, ավանդույթներ, առասպելներ ու ասքեր: Թալմուդը կարևոր պատմական հուշարձան է այդ ժամանակաշրջանի Հրեաստանի կրոնական ու քաղաքական կյանքի մասին պատկերացումներ կազմելու համար: