Տաճար

Տաճար


Տաճարը (հին պարսկ. tacara՝ պալատ, ապարանք) կրոնական ծեսերին, արարողություններին ծառայող պաշտամունքային շինություն է, անտիկ շրջանում՝ հեթանոսական աստվածների պաշտամունքատեղի։

Տաճարի տիպերը պայմանավորված են տարբեր երկրների ժողովուրդների ճարտարապետական ավանդույթներով, շինարարական տեխնիկայի ընդհանուր զարգացմամբ։ Քրիստոնեության մեջ տաճար բառը գործածվել է եկեղեցի բառին համարժեք: