Տաբու

Տաբու


Տաբուն (պոլինեզ.` արգելք) նախնադարյան հասարակության մեջ տարածված և սրբագործված արգելքների համակարգ է, որոնց խախտումը ենթակա է գերբնական ուժերի պատժին։ Տաբուի սովորույթն առաջին անգամ (1771թ.) Տոնգա կղզու (Պոլինեզիա) բնիկների օրինակով նկարագրել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը։

Հետագա հետազոտությունները պարզեցին, որ տաբու գոյություն ունի բոլոր կրոնական համակարգերում: Արգելքը գործել է մարդկանց, կենդանիների, իրերի, բառերի, գործողությունների նկատմամբ: Սեռատարիքային տաբուն հանրությունը խստորեն բաժանել է ամուսնական խմբերի և դրանով իսկ բացառել սեռական հարաբերությունները մերձավոր արյունակիցների միջև։ Ուշ կամ զարգացած կրոններում տաբու հասկացությունը մոտավորապես համապատասխանում է մեղքի գաղափարին։