Սուրբ

Սուրբ


«Sacrum» լատիներենից թարգմանաբար՝ սուրբ։ Հնում այս տերմինով բնորոշում էին աստվածներին, աստվածայինը կամ տաճարի շուրջ կատարվող իրադարձությունները: 11-րդ դարից սկսած անգլերեն լեզվում սուրբ (holy) տերմինը ստացավ ամբողջական, չխաթարված, առողջ իմաստը:

Հետագայում այն սկսեց առավելապես օգտագործվել մաքրության, ազնվության, պարզության իմաստով ու վերագրվեց նաև մարդկանց՝ ի տարբերություն նախկինում միայն աստվածայինի հետ կապված բնորոշումների: Սուրբ են համարվում նաև առարկաները, որոնք օգտագործվում են հոգևոր-կրոնական նպատակներով:

Քրիստոնեական ընկալմամբ՝ սուրբը գոյաբանական և բարոյական բնութագրիչ է, որը ենթադրում է ներքին վերափոխում, աստվածային պատկերի վերականգնում, աստվածացում: Այս հասկացությունը կապված է փրկության վարդապետության հետ, երբ Քրիստոսի երկրորդ գալստյան շնորհիվ մարդիկ կարող են վերագտնել իրենց մաքրությունն ու սրբությունը: