Սուննա

Սուննա


Սուննան (արաբ.՝ նախնիներից եկող սովորություն) հին արաբական համայնքում վարքի կանոնների և սովորույթների հավաքածու է, որը փոխեց իր իմաստը Մուհամեդի կողմից իսլամի հիմնադրումից հետո և սկսեց նշանակել Մուհամեդ մարգարեի գործողությունների, արարքների և ասույթների մասին պատմվածքների (հադիսներ) ամբողջություն:

Սկզբնապես դրանք փոխանցվում էին բանավոր, սակայն Մուհամեդի մահից որոշ ժամանակ անց անհրաժեշտություն առաջացավ դրանք գրի առնել՝ չաղավաղելու ու չփոփոխելու նպատակով: Սուննայի առաջացումը բացատրվում է նաև նրանով, որ Ղուրանը չի տալիս բոլոր հարցերի պաասխանները և այդ պատճառով էլ այս ժողովածուն իսլամադավանների համար Ղուրանից հետո երկրորդ կարևոր գիրքն է: