Հետ գնալ

Սրբոց դաս

Սրբոց դասը (տես նաև կանոնականացում) եկեղեցու կողմից հետմահու հոգևոր կամ ազգային գործիչներին հատուկ դասի կարգելն է համաձայն որի իրենց բարեպաշտ կյանքի կամ առանձնահատուկ արարքների շնորհիվ նրանք բարձրացել են երկինք ու դարձել միջնորդ մարդկանց ու աստծո միջև:

Քրիստոնեական եկեղեցին սուրբ է համարում մարգարեներին, առաքյալներին, լուսավորիչներին, հանուն հավատքի մարտիրոսներին, բարեպաշտներին և այլոց: Կաթոլիկ եկեղեցին տարբերակում է կանոնականացումը սրբադասությունից, որը առավել բարձր շնորհ է մահացած բարեպաշտ անձի նկատմամբ: Հայ առաքելական եկեղեցին այսօր չի պահպանել սրբադասման կարգը, որի պատճառով էլ վերջին հարյուրամյակների ընթացքում չեն եղել սրբադասվածներ: Բողոքական եկեղեցիները սրբադասումը մերժում են:

Անապատականներ (տես վանականություն)– կրոնական մղումով ու հավատքով աշխարհիկ կյանքից հրաժարված և ասկետիկ կյանքով ապրող անձինք, որոնք հիմնականում ապրում են մարդկանցից հեռու վայրերում, քարանձավներում և այլն: Անապատական կյանքով ապրելը բնորոշ է հինարևելյան կրոններին՝ բրահմայականությանը, բուդդայականությանը: Բուդդայականության հիմնադիր համարվող Սինդհարտա Գաուտաման ասկետիկ կյանքով ապրելուց հետո հասավ կատարելության...