Սքեմ

Սքեմ


Սքեմը (ֆարաջա) հոգևորականների առօրեական զգեստն է, որը վերևից ներքև իջնող լայն պատմուճան է, առջևը՝ բաց, թևերը՝ լայն, քղանցքները՝ ընդարձակ, առաջամասը՝ իրար վրա գալով, օձիքի մոտ կոճկվելով: Զգեստի մասերն են պարեգոտը, վերարկուն, վեղարը, փակեղը և փիլոնը:

Այս զգեստը հագնում են Հայ եկեղեցու բոլոր հոգևորականները՝ սարկավագից մինչև կաթողիկոս: Այն պարտադիր օգտագործվող զգեստ է բոլոր արարողությունների ժամանակ, բացի Սբ. Պատարագից: Բոլոր եկեղեցականների համար վերարկուն սև գույնի է: Ծայրագույն վարդապետները, եպիսկոպոսները, կաթողիկոսներն այսօր հագնում են նաև գունավոր աստառներով վերարկուներ (մանուշակագույն, վարդագույն, կարմիր): Ամուսնացյալ հոգևորականների վերարկուի աստառը սև գույնի է: