Սպիրիտուալիզմ

Սպիրիտուալիզմ


Սպիրիտուալիզմը (լատ. spiritualis՝ հոգևոր) կրոնաիդեալիստական ուսմունք է, իսկ հետագայում՝ կրոնական հոսանք, որը հոգևորը հակադրում է նյութականին և ոգին համարում է իրականության նախահիմք:

Նյութականի ճանաչումը հնարավոր է միայն հոգևորի միջոցով: Սպիրիտուալիստներն ընդունում էին մահկանացու մարմնի հանդեպ անմահ հոգու առաջնության գաղափարը, մարմինը համարում էին մեղավոր և մարդկանց կոչ էին անում հրաժարվել երկրային բարիքներից, վերջ տալ երկրի վրա կյանքի բարելավման համար պայքարին: