Սիոնիզմ

Սիոնիզմ


19-րդ դարում սկիզբ առած ազգային այս շարժման նպատակը հրեական պետության վերականգնում էր: Ավելի քան երկու հազարամյակ պետականությունը կորցրած հրեաները երբեք չէին դադարում հույս ունենալ, որ երբևէ վերականգնելու են  իրենց պետականությունը:

Սիոնիզմ տերմինն առաջին անգամ օգտագործել է հրապարակախոս Նաթան Բիրինբաումը 1892 թ. հունվարի 23-ին Վիեննայում, իսկ որպես քաղաքական տերմին՝ Թեոդոր Հերցլը  իր «Հրեական պետություն» աշխատությունում։

Աշխատության հիմնական գաղափարն  Սիոն լեռան մոտ պետություն ստեղծելու նպատակն էր՝ հրեաների հետագա ձուլումը կանխարգելելու համար։ Սիոնիստական գաղափարների հետագա հետևողական իրականացման արդյունքում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրեաներին հաջողվեց վերականգնել Իսրայել պետությունը: