Շիիզմ

Շիիզմ


Շիիզմն իսլամի երկու գլխավոր ուղղություններից մեկն է, որն սուննիզմի հետ համեմատած, ավելի փոքրաքանակ է: Շիիզմը միավորում է տարբեր համայնքներ, որոնք ընդունում են Մուհամեդի զարմիկ Ալի իբն Աբու Թալիբային ու նրա ժառանգներին որպես Մուհամեդ մարգարեի միակ օրինական հոգևոր ժառանգորդներ ու հետևորդներ:

Ինչպես բոլոր մուսուլմանները, այնպես էլ շիաները ընդունում են Մուհամեդ մարգարեի բացառիկ առաքելությունը: Նրանց առանձնահատկությունն այն է, որ իսլամական համայնքը՝ ումման պետք է ղեկավարվի Ալլահի կողմից նշանակված իմամների կողմից: Շիաները ճանաչում են 12 իմամ՝ Ալիի անմիջական ժառանգների թվից: Ըստ նրանց ուսմունքի 12-րդ օրինական իմամը ծնվել է 873թ., սակայն հետագայոմ խորհրդավոր կերպով անհետացել է ու պետք է հայտնվի փրկչի դերով:

Շիաները ճանաչում են Ղուրանի սրբությունը, Մուհամեդի առաքելությունը, մուսուլմանական ավանդական ծիսակարգը: Ի տարբերություն սունիների, շիաները հավատում են, որ իմամների մեջ է գտնվում Մուհամեդ մարգարեի հոգին: Շիաները քննադատաբար են մոտենում խալիֆայության առաջին երեք խալիֆների՝ Աբու Բաքրի, Օմարի ու Օսմանի նկատմամբ, քանի որ համարում են, որ իմամի ընտրությունը Ալլահի գլխավոր առաջնահերթություններից է, իսկ առաջին երեք խալիֆների «ընտրությունը» բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս շիաների մոտ: Շիա իսլամի ճյուղերից են իսմայիլիտները, դրուզները, ալավիտները և այլ ուղղություններ: Շիական իսլամը մեծամասնություն է կազմում Իրանում, Իրաքում և Ադրբեջանում: