Շարիաթ

Շարիաթ


Շարիաթը (արաբ.՝ օրենսդրություն) Ղուրանի ու սուրբ ավանդության՝ սուննայի հիման վրա կազմված իսլամական օրենքների ժողովածու է, որը բովանդակում է պետական, ժառանգական, քրեական, ամուսնաընտանեկան իրավունքի նորմեր, հաջի ու հազավաթի մասին հրահանգներ, կարգավորում է աղոթքը, պասը և այլն: Մշակվել է արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում։

Մահմեդական երկրների մեծ մասում (Պակիստան, Հյուսիսային Աֆրիկայի երկրներ, Իրան, Բրունեյ և այլն) շարիաթի նորմերը ներառված են աշխարհիկ օրենսդրության մեջ։ Շարիաթը պահպանվում է որպես իրավունքի աղբյուր և մահմեդական գաղափարախոսության հիմքերից է։