Սանսարա

Սանսարա


Սանսարան (սանսկ.՝ շարունակական հոսք) արևելյան մի շարք կրոններում վերածնությունների անվերջ շղթան կամ աշխարհիկ կեցության շրջապտույտն է, որը կախված է մարդու առաքինությունից եւ անձնական վարքից:

Վերածնությունների հավերժական շրջապտույտը այս կրոնական գաղափարախոսությունների մեջ գլխավոր աշխարհայացքային գաղափարն է, որն արտացոլվում է ծեսերի և արարողությունների մեջ: Մարդու համար կյանքը դիտվում է իբրև զոհաբերությունների հետևողական շրջապտույտ, որն ավարտվում է սեփական կյանքի զոհաբերությամբ` հուղարկավորության խարույկի վրա: