Ռեալիզմ

Ռեալիզմ


Ռեալիզմն (լատ. realis՝ գործուն, իրային) իրական պայմանների, հնարավորությունների և ուժերի հարաբերակցության հաշվառումը եւ ըմբռնումն է, ինչպես նաև նման գործողությունների համար անհրաժեշտ կարողությունը: Գեղարվեստական մեթոդ, որը լրիվ մարմնավորում է արվեստի օբյեկտիվ ճանաչողական և գեղագիտական-վերափոխիչ բնույթը:

Ռեալիզմը ճշմարտացիորեն արտացոլվում է մարդկային անձնավորությունը իրականության նկատմամբ իր բազմազան հարաբերություններով: Ռեալիզմ-իրատեսություն տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրաքննադատ Շանֆլյորին 19-րդ դարի 50-ականներին՝ ակադեմիականությանն ու ռոմանտիզմին հակադրվող արվեստի մատնանշման համար: Գեղանկարչության մեջ ռեալիզմի ծնունդը ամենից շատ կապում են ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի աշխատանքների հետ: