Ռամադան

Ռամադան


Ռամադանն (արաբ.՝ «օրհնված») իսլամական լուսնային օրացույցի իններորդ ամիսն է, որի ընթացքում մահմեդականները կատարում են հավատքի հինգ սյուներից մեկը՝ պասը (սաում): Ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է խիստ պահք, որի ժամանակ պետք է հրաժարվել սննդից, ջրից և ինտիմ հարաբերություններից արևածագից մինչև մայրամուտ, երբ սև թելը սկսում է տարբերվել սպիտակից:

Պահքի իմաստը հավատի ամրապնդումն է, հոգևոր աճը, կենսակերպի վերափոխումը: Մահմեդականների համար այն նախ և առաջ արգելվածից հրաժարվելու և կյանքի իրական արժեքները հասկանալու հնարավորություն է: Մահմեդականները հավատում են, որ Ղուրանի առաջին տողերը Մուհամեդ մարգարեի առջև բացվել են հենց Ռամադան ամսվա ընթացքում, երբ նա գտնվում էր հոգևոր մեկուսացման մեջ Մեքքայի արվարձաններում գտնվող Հիրա քարանձավում:

Ռամադանի ընթացքում հատկապես կարևոր է համարվում 27-րդ գիշերը: Մահմեդականների համոզմամբ հենց այդ գիշեր Ալլահը որոշում է մարդկանց ճակատագրերը: Ամսվա վերջին 10 օրերը ամենասուրբ օրերն են, այդ իսկ պատճառով այս շրջանում մուսուլմաններն առավել մեծ ջանքեր են սկսում գործադրել պաշտամունքի գործողություններում: Այդ օրերին շատ տղամարդիկ կատարում են հոգու մեկուսացում՝ մնալով մզկիթներում: