Ռացիոնալիզմ

Ռացիոնալիզմ


Ռացիոնալիզմն (լատ. rationalis՝ բանական) ուսմունք է իմացաբանության մեջ, որի համաձայն համընդհանրությունն ու անհրաժեշտությունը չեն կարող բխեցվել փորձից և նրա ընդհանրացումներից: Ռացիոնալիզմը հակադրվում է էմպիրիզմին:

Առաջ է եկել իբրև մաթեմատիկայի և բնագիտության ճշմարտությունների տրամաբանական առանձնահատկությունների բացատրության փորձ: 18-րդ դ. ռացիոնալիզմի ներկայացուցիչներն են Դեկարտը, Սպինոզան, Հեգելը և այլոք: Ռացիոնալիզմն ունի բազմակողմանի դրսևորումներ իմացության տարբեր բնագավառներում:

Հոգեբանության մեջ ռացիոնալիզմը առաջին պլան է մղում մտավոր-հոգեկան գործառույթները: Աստվածաբանության մեջ ռացիոնալիզմը մի ուղղություն է, որի համաձայն ընդունելի են հավատի միայն այն դրսևորումները, որոնք միտքը համարում է տրամաբանության և բանականության փաստարկներին համապատասխանող: