Քահանա

Քահանա


Քահանան՝ արամեերենից kāhāna, Աստծո սպասավոր։ Քահանայությունը եկեղեցական աստիճան է, որն առկա է բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Քահանայի եկեղեցական աստիճանը գործում էր դեռևս վաղ եկեղեցում: Քահանան քարոզում է, եկեղեցական արարողություններ ու ծեսեր է կատարում, մեղքերին թողություն տալիս և հավատացյալներին խրատում:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի ամուսնացյալ քահանայություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են պատարագի ընթացքում ձեռնադրությամբ եւ օծումով: Ամուսնացյալ քահանաներն անվանվում են Տեր Հայր։ Առօրյայում քահանային հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե՛ք, Տե՛ր Հայր»: