Պսակադրություն

Պսակադրություն


Պսակադրությունը (պսակ) Հայ Առաքելական Եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է, որով երկու ոչ ազգական անձնավորություններ` այր և կին, ստանում են Աստծո օրհնությունը և խորհրդավորապես միանում իրար` դառնալով մեկ մարմին և ստեղծելով ընտանիք: Ամուսինները պետք է առնվազն հինգ աստիճանով բաժանված լինեն միմյանցից, օրինակ՝ որդին հորից զատվում է մեկ աստիճանով: Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որ հարսը և փեսան լինեն մկրտված: Արգելում է քրիստոնյայի պսակը այլադավանի հետ, մինչև վերջինս չընդունի քրիստոնեություն:

Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից`խաչեղբոր եւ ժողովրդի ներկայությամբ: Գաղտնի կատարված պսակն անվավեր է: Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որևէ մեկը մահանում է: Եկեղեցին Պսակի խորհուրդը թույլ է տալիս կատարել երկու անգամ: Երրորդ պսակն անթույլատրելի է: