Պատկերամարտություն

Պատկերամարտություն


Պատկերամարտությունը (հուն.՝ իկոնոմախիկա կամ իկոնոկլաստ)  726-842թթ. քաղաքական-կրոնական շարժում է Բյուզանդիայում։ Այն ուղղված էր սրբապատկերների պաշտամունքի դեմ։ Շարժումը սկզբնավորվել է բյուզանդական կայսր Լևոն Գ Իսավրացու կողմից, որը 726թ. հրամայել է հանել Կոստանդնուպոլսի Ոսկե դարպասների վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի սրբապատկերը։

730թ. լույս է տեսել կայսեր հրովարտակը, որով արգելվում էր սրբապատկերների պաշտամունքը ամբողջ կայսրության տարածքում։ 787թ. Նիկեա քաղաքում տեղի է ունեցել եկեղեցական տեզերաժողով, որտեղ սրբապատկերների պաշտամունքը վերականգնվել է։ Պատկերամարտության նոր վերելքի շրջանը կապված է Լևոն Ե կայսեր կառավարման տարիների հետ (813-820թթ.)։ Պատկերամարտությունը վերջնականապես վերացվել է 842/3թ. հայազգի կայսրուհի Թեոդորայի կողմից։