Պաս

Պաս


Կերակրի կամ դրա առանձին տեսակների վրա կրոնական արգելքները կամ սահմանափակումներն անվանում են պաս : Բոլոր կրոններում պասը կոչված է արգելքների միջոցով հավատացյալներին կենտրոնացնել ինքնամաքրման, ինքնակատարելագործման ու սեփական անձի վերանորոգման վրա:

Պասը դեռևս գոյություն է ունեցել քրիստոնեությունից առաջ ու կոչված է եղել կանխարգելելու կենդանիների մորթը ծնելիության ակտիվ շրջանում: Այդ պատճառով էլ պասի արգելքը կիրառվում է հիմնականում մսամթերքների ու կաթնամթերքների նկատմամբ:

Մեկօրյա ու բազմօրյա պասերի քանակը տարվա մեջ կազմում է համարյա երկու հարյուր օր: Կենտրոնականը համարվում է Մեծ պահքը՝ Զատկից առաջ ընկած քառասնօրյա շրջանը, որի նախատիպն է համարվում Քրիստոսի 40-օրյա փորձությունը անապատում և հրեաների 40-ամյա դեգերումները մինչը խոստացված երկիր հասնելը: Պասի առավել խիստ տեսակ է համարվում ծոմապահությունը, երբ գործում է սննդի բացարձակ արգելքը: