Պապականություն

Պապականություն


Պապականությունը (հուն.՝ papas, լատ.՝ papa – հայր, ուսուցիչ) Հռոմի կաթոլիկ եկեղեցում ղեկավար բարձրագույն ինստիտուտ է: Առաջացել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եկեղեցական հիերարխիայի զարգացման և եկեղեցական կենտրոնացված կազմակերպության ստեղծման հետևանքով:

Հռոմի եպիսկոսպոսապետերը սկսեցին իրենց պապ կոչել 4-րդ դարից, իսկ տիտղոսը հաստատվեց 5-րդ դարում: Կարդինալական կոնկլավն  (ժողովն) է ընտրում պապին՝ ցմահ։ Այնուհետև պապը դառնում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ և Վատիկան պետության աշխարհիկ ղեկավար: