Պանիսլամիզմ

Պանիսլամիզմ


Պանիսլամիզմը 19-րդ դարավերջին առաջացած կրոնաքաղաքական շարժում է, որը առաջարկում էր քաղաքականապես միավորել բոլոր մուսուլմանական երկրները: Պանիսլամիզմի գաղափարները առաջ են քաշվել Ջեմալ ադ դին ալ-Աֆղանիի (1839-1897 թթ.) կողմից:

Պանիսլամիզմի գաղափարները երբեք գործնական հարթության մեջ չեն տեղավորվել, քանի որ իսլամական բնակչությամբ պետությունների միջև գոյություն ունեն ոչ միայն քաղաքական, այլ նաև կրոնական, տնտեսական, մշակութային, էթնիկական ու բազմաթիվ այլ տարբերություններ: