Օգոստինականություն

Օգոստինականություն


Օգոստինականությունն ուսմունք է քրիստոնեական աստվածաբանության մեջ, համաձայն որի՝ Աստծո ճանաչողությունը հնարավոր է հավատի միջոցով, և աստվածայինի իմացությունը տրվում է միայն իռացիոնալ ճանապարհով:

Օգոստինականության հիմնադիրն է միջնադարյան աստվածաբան Օգոստինոս Երանելին կամ Ավրելիոսը (354-430թթ.), որի ուսմունքը մի քանի դար շարունակ իշխում էր կաթոլիկ աստվածաբանության մեջ, իսկ հետագայում իր տեղը զիջեց Թոմաս Աքվինացու ուսմունքին:

Օգոստինոսը հռոմեական Աֆրիկա նահանգի Հիպոն քաղաքի (ներկայիս Ալժիրի տարածքում) եպիսկոպոս էր (395-430թթ.)։ Նրա գրչին են պատկանում «Քարոզ», «Աստծո քաղաքի մասին», «Երրորդության մասին», «Խոստովանություններ» (թարգմանվել է աշխարհաբար) աշխատությունները: