Հետ գնալ

Նոր կտակարան

Նոր կտակարանն Աստվածաշնչի երկրորդ մեծ մասն է, որը պարունակում է 27 գրքեր՝ չորս ավետարաններ (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի), Գործք առաքելոց, Պողոս առաքյալի (14 նամակ) և ընդհանրական թղթեր (7 թուղթ) ու Հովհանու Հայտնություն: Քրիստոնեական վարդապետության համաձայն Նոր կտակարանը դա նոր ուխտն է՝ կնքված Աստծո և մարդկանց միջև Հիսուս Քրիստոսի միջոցով:

Ավետարանները պատմում են Հիսուսի ծննդյան ավետման ու նրա կյանքի մասին, առաքյալների գործերը նկարագրվում են Գործք Առաքելոցում, Պողոս առաքյալը և ընդհանարական թղթերը դրանք ուղղված են տարբեր եկեղեցիների, մարդկանց ու համայքների, որտեղ գործնական ուղենիշներ են տրվում քրիստոնեական համայնքների կազմակերպման համար, իսկ Հովհանու Հայտնությունը ունի վախճանաբանական բնույթ և նկարագրում է այն պայմանները, երբ տեղի կունենա Քրիստոսի երկրորդ գալուստը:

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

Հոգեգալուստը կամ պենտեկոստեն (հիսնօրյակ) Նոր կտակարանի Գործք Առաքելոց գրքի երկրորդ գլխում նկարագրված իրադարձությունն է, երբ Հիսուս Քրիստոսի հարությունից հիսուն օր անց, նրա խոստումի համաձայն, սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների ու աշակերտների վրա, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Հոգեգալուստի տոնը տատանվում է մայիսի...

Պարականոն գրքերը (հուն.՝ apokryphos – գաղտնի, ծածուկ) 2-4-րդ դարերում գրված ավետարաններ են, թղթեր, հայտնություններ և այլ հոգևոր գրքեր, որոնք չեն ընդգրկվել սուրբ գրական կանոնի մեջ հիմնականում այն պատճառաբանությամբ, որ պատկանում են գնոստիկյան գործիչների գրչին: Պարականոն գրքերը անվանվում են նաև ապոկրիֆ, սակայն ոչ բոլոր պարականոններն են...

Մեղքը կրոնական պատվիրանների ուղղակի կամ ոչ ուղղակի խախտումն է, դրանցից հեռանալը կամ դրանց կատարումից հրաժարվելը։ Մեղքը անհատի կամքի գործողության հետևանք է, որը հանցանք է պարունակում և հատուցման է տանում։ Մեղք ու զղջում հասկացությունները քրիստոնեական համակարգում կենտրոնական տեղ են գրավում: Մեղսավոր կարող են լինել գործն ու...

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցի կամ Մորմոնի եկեղեցին հիմնադրել է Ժոզեֆ Սմիթը 1830-ական թթ, ով իրենց հռչակել է մարգարե եւ հիմք դրել Մորմոնի եկեղեցուն: 1823թ. Սմիթը տեսիլքով տեսնում է Մորմոնի անունով հրեշտակին: Այդ տեսիլքի արդյունքում նա գրում է Մորմոնի գիրքը, որ Աստվածաշնչի հետ միասին հանդիսանում...

Հիսուս Քրիստոսը քրիստոնեկան կրոնի հիմնադիրն է։ Քրիստոսն ապրել է 1-ին դարում եւ հրեաների ու հռոմեացիների համատեղ որոշմամբ 33 տարեկանում խաչվել՝ իր գաղափարների ու հայացքների պատճառով։ Վաղ քրիստոնյաները նրան անվանել են նաև Հիսուս Նազովրեցի։ Քրիստոնյաները հավատում են, որ նա Ս. Երրորդության անձերից մեկն է եւ աստծո...

Լոգոս (հուն.՝ logos – բան, խոսք, միտք, բանականություն) – փիլիսոփայական տերմին, որ սկզբնապես նշանակում էր համընդհանուր օրենք, աշխարհի հիմք: Առաջին անգամ գործածության մեջ է դրել փիլիսոփա Հերակլիտը (ք.ա. 535-475), իսկ հետագայում այն ավելի զարգացրեց Փիլոն Ալեքսանդրացին (ք.ա 20 – ք.հ. 50): Արիստոտելը լոգոսը հասկանում էր իբրև «հասկացողություն» և «բանականություն», ստոիկները այն մեկնաբանում էին առավել կրոնական իմաստով ու նրանց փիլիսոփայության մեջ այն դառնում է աստվածային օրենք: Փիլոն Ալեքսանդրացին լոգոսը մեկնաբանում էր որպես գաղափարների միասնություն, ստեղծագործ ուժ, որը միջնորդ է աստծո և ստեղծված աշխարհի ու մարդկանց միջև: Լոգոսի գաղափարը ներմուծվեց նաև քրիստոնեության մեջ ու դարձավ քրիստոնեական դավանաբանության կենտրոնական գաղափարներից մեկը: Հիսուս Քրիստոսը նույնացվեց Լոգոսին, որը քրիստոնեության մեջ հանդես է գալիս որպես աստծո խոսք, բանականություն, որով արարվեց ողջ գոյավորը: Նոր Կտակարանի Հովհանու ավետարանի հենց առաջին խոսքերը վերաբերում են լոգոսի բացառիկ նշանակությանը քրիստոնեության համար:

Էկզեգետիկա -աստվածաբանության մի բաժին է, որը զբաղվում է աստվածաշնչյան բնագրերի, հին ու նոր կտակարանների պատմությունների մեկնաբանությամբ: Յուրաքանչյուր դավանանք ունի իր յուրօրինակ էկզեգետիկան, որը օգտագործում է իրեն բնորոշ մեթոդների ամբողջությունը: Աստվածաշնչյան էկզեգետիկան փորձում է վերլուծել ու հասկանալ Հիսուս Քրիստոսի տեղն ու դերը մարդկության պատմության մեջ և...

Ավետարան (հուն.՝ euaggelion – բարի լուր) – վաղ քրիստոնեական գրավոր հուշարձաններ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մասին: Գիտությանը հայտնի են մոտավորապես 30 տարբեր ավետարաններ, որոնցից միայն 4 են ներառվել նոր կտակարանային կանոնում (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես), իսկ մնացած գրքերը եկեղեցու կողմից համարվում են պարականոն գրքեր: Քրիստոնեական աստվածաբանությունը այդ ավետարանների մի մասը համարում է գնոստիկյան գրքեր: Կանոնում ներառված առաջին երեք ավետարանները համարվում են սինոպտիկ ավետարաններ, քանի որ դրանց բովանդակությունը նման է իրար: Հովհանու ավետարանը համարվում է աստվածաբանական ավետարան, որն իր ոճով ու բովանդակությամբ տարբերվում է մյուս երեքից: Կանոնի մեջ մտած ավետարաններից առաջինը համարվում է Մարկոսի ավետարանը, Մատթեոսի ավետարանը ուղղված է հրեաներին, իսկ Ղուկասինը՝ հեթանոսներին: