Նեոթոմիզմ

Նեոթոմիզմ


Նեոթոմիզմը Հռոմի կաթոլիկ եկեղեցու պաշտոնական փիլիսոփայությունն է, որը հիմնված է Թոմաս Աքվինացու փիլիսոփայության վրա, սակայն թարմացվել է նոր գաղափարներով: 1879թ. Լևոն 13-րդ պապը նեոթոմիզմը հռչակեց միակ ճշմարիտ փիլիսոփայություն, որն իր բնույթով օբյեկտիվ իդեալիստական է: Նեոթոմիզմի գոյաբանության հիմքը պոտենցիայի և ակտի մասին ուսմունքն է, ամեն ինչի «ծագումը» Աստծու՝ ակտուալ նախահիմքի պոտենցիայի իրականացումն է։

Ըստ բնափիլիսոփայության՝ մատերիան զուտ կրավորական նախահիմք է և որոշակիանում է ոչ նյութական ձևի շնորհիվ։ Բարձրագույն ձևը (ձևերի ձևը) Աստվածն է, նա է ստեղծել նախամատերիան և նյութական կեցության ողջ բազմազանությունը (այդ թվում՝ մարդուն)։ Նեոթոմիստները պայքարում են մարքսիզմի դեմ, այդ նպատակի համար ստեղծել են հետազոտական (Վատիկան, Ֆրայբուրգ և այլն) և գիտաուսումնական (Լյովեն) կենտրոններ։