Մուսուլման

Մուսուլման


Մուսուլման՝ Իսլամի հետևորդ: Արաբերեն նշանակում է նա, ով հնազանդվում է Ալլահի կամքին: Մուսուլմանների քանակը ներկայումս աշխարհում հասնում է 1.5 միլիարդ մարդու: 75-90 տոկոսը իրենց համարում են սունիներ և միայն 10-20 տոկոսը՝ շիաներ: Շիաները մեծամասնություն են կազմում Իրանում, Ադրբեջանում և Իրաքում: Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է անխախտ պահել հավատքի հինգ սյուները, ինչը իսլամի հիմքն է: