Մուհամեդ

Մուհամեդ


Մուհամեդը (570/1 - 632 թթ.) իսլամական կրոնի հիմնադիրն է, որին մուսուլմաններն ընդունում են որպես Ալլահի մարգարե, ով մարդկանց հաղորդեց Աստծո կամքը: Համաձայն իսլամական ուսմունքի՝ Ալլահը Մուհամեդի միջոցով մարդկանց տվել է Ղուրանը, որտեղ էլ ամփոփված են իսլամական կրոնի հիմնական սկզբունքները:

Մուհամեդը ծնվել է Մեքքա քաղաքում, որբացել է վաղ հասակում, իսկ հետագայում ամուսնացել է հարուստ այրի Հադիջայի հետ ու դարձել վաճառական: 610թ. նա իրեն հռչակել է Ալլահի մարգարե (ան-Նաբի) ու առաքյալ (ռասուլ): Իսլամական դավանանքը ընդունում է Մուհամեդից առաջ բազմաթիվ այլ մարգարեների, որոնց շարքում նաև Հիսուսին (Իսա), սակայն համարում են, որ մարդիկ նրան սխալ են հասկացել ու նրան դարձրել Աստծո որդի:

Մարգարեների շարքում վերջինը Մուհամեդն է, այդ պատճառով պետք է լսել նրա խոսքը և ընդունել Ղուրանի անվերապահ հեղինակությունը: Մուհամեդի կյանքի շատ դրվագներ հիմք են դարձել իսլամական համայնքի (ումմա) վարքագծային կանոնների ձևավորման համար: Քարոզչության սկզբնական շրջանում նա անհաջողության է մատնվում Մեքքայում և 622թ. տեղափոխվում Մեդինա (հիջրա): 630թ. նրան հաջողվում է գրավել Մեքքան ու հիմք դնել Արաբական մեծ խալիֆայության ստեղծմանը:

Այսօր իսլամական համայնքներ գոյություն ունեն աշխարհի ավելի քան 120 երկրներում։ 28 երկրներ իսլամին պետական կարգավիճակ են տվել։ Մեծությամբ երկրորդ համաշխարհային կրոնն է։ Բաժանված է շիա և սուննի մեծ ուղղությունների: