Միաբնակություն

Միաբնակություն


Միաբնակությունը (մոնոֆիզիզմ, հուն.՝ monos-մեկ և physis-բնություն) քրիստոնեության հավատքային առանցքային հարցերից մեկի՝ Հիսուս Քրիստոսի բնության վերաբերյալ դոգմատիկական-աստվածաբանական ուղղություններից է: Այս ուղղության ներկայացուցիչները պնդում էին, որ Քրիստոսի մեջ առկա են աստվածային ու մարդկային բնությունները, սակայն դրանք անխառն, անբաժան միության մեջ են ու Քրիստոսը հանդես է գալիս որպես աստվածամարդ (թեոանտրոպոս):

Միաբնակության վարդապետությունը ձևավորվել է 5-րդ դարում Քաղկեդոնի տիեզերաժողովից հետո, որի պատճառով էլ այն ընդունող եկեղեցիները կոչվել են հակաքաղկեդոնական եկեղեցիներ: Հայ առաքելական եկեղեցին ևս այլ եկեղեցիների կողմից դասվում է միաբնակ եկեղեցիների շարքին, որը Հայ եկեղեցական գործիչները համարում են սխալ մեկնաբանության արդյունք: