Մետրոպոլիտ կամ միտրոպոլիտ

Մետրոպոլիտ կամ միտրոպոլիտ


Մետրոպոլիտ կամ միտրոպոլիտը (հուն.՝ մայրաքաղաքացի) եկեղեցական համակարգում որևէ շրջանի կամ օկրուգի ավագագույն հոգևոր նվիրապետն է: Սկզբնապես այս անվանումը կրել է նահանգի գլխավոր քաղաքի եպիսկոպոսը Հռոմեական կայսրությունում: Միտրոպոլիտները ընտրվում էին եպիսկոպոսների կողմից և պատասխանատու էին տվյալ տարածքի հոգևոր գործերի կազմակերպման համար:

Աստիճանաբար միտրոպոլիտի պաշտոնը հավասրավեց եպիսկոպոսին ու շատ եկեղեցիներում սկսեց գործածվել զուտ որպես տիտղոս: Ռուսաստանը մինչև 1589 թ.-ը (պատրիարքության հաստատվելը) դիտվել է որպես մեկ մետրոպոլիտություն՝ մետրոպոլիտի գլխավորությամբ, որը մինչև 13-րդ դ. նստում էր Կիևում, ապա՝ Վլադիմիրում, իսկ 14-րդ դարից՝ Մոսկվայում։