Մեթոդիստական եկեղեցի

Մեթոդիստական եկեղեցի


Մեթոդիստական եկեղեցիn բողոքական ուղղություններից է, որն անջատվել է Անգլիկան եկեղեցուց: Այս ուղղության առաջացումը կապում են Աստվածաշնչի մեթոդիկ կամ համակարգված ուսումնասիրման, ինչպես նաև ծեսերի և եկեղեցական այլ կարգերի կատարման համար Օքսֆորդի համալսարանում 1729թ. Ուեսլի եղբայրների կողմից «սուրբ ակումբի» հիմնադրման հետ, որի անվանումը հեգնաբար նրանց տվեցին այլ ուսանողներ:

Ավելի ուշ Ջոն Ուեսլին սկսեց իր քարոզները, որը հիմնականում քննադատում էր անգլիկան եկեղեցուն և կոչ անում ժողովրդին դեպի հավատը վերադառնալ: Անգլիայում տարածվելուց հետո 1760-ական թթ. մեթոդիստները թափանցում են նաև Ամերիկա և Բալթիմոր քաղաքում 1784թ. հիմնում Ամերիկայի մեթոդական եպիսկոպոսական եկեղեցին:

Մեթոդիստական եկեղեցու դավանաբանությունն ու պաշտամունքը շատ դեպքերում չի տարեբրվում Անգլիկան եկեղեցուց: Որոշակի տարբերություններ կան մկրտության ծեսի մեջ: Նրանք շեշտը դնում են կրոնի զգայական ազդեցության վրա: Բարձրագույն ղեկավար մարմինը եպիսկոպոսների գերագույն ամենամյա կոնֆերանսն է Անգլիայում և չորս տարին մեկ ԱՄՆ-ում գումարվող գլխավոր կոնֆերանսը: 1968թ. ապրիլի 23-ին Ավետարանական միացյալ եղբայրենրի եկեղեցին և Մեթոդիստական եկեղեցին միավորվեցին կազմելով Միացյալ մեթոդիստական եկեղեցին: Ներկայումս ԱՄՆ-ում գործող ամենամեծ եկեղեցական կառույցներից է և տարածված է հիմնականում հարավային նահանգներում: