Մեսիա

Մեսիա


Մեսիան (հին եբր` մաշիաք - օծյալ) հուդայականության, քրիստոնեության և մի շարք այլ կրոններում Աստծո ուղարկած փրկիչն է, որը գալու է ապագայում եւ փրկի մարդկությունը: Հին կտակարանում նշված մեսիայի գաղափարը հրեաները ընկալում էին որպես կործանված թագավորության վերականգնման հույս, քանի որ Դավթի սերնդից պետք է ծնվեր թագավոր-մեսիան:

Քրիստոնեության համար մեսիան Հիսուս Քրիստոսն էր, որը հիմք դրեց աստծո թագավորությանը, ինչը հրեաների համար ընդունելի չէր և այդ պատճառով խաչափայտի վրա ամրացվեց «սա է հրեաների թագավորը» գրությունը: Քրիստոնեական վարդապետության համաձայն մեսիան մարդկությունը փրկում է «նախամեղքից», «սատանայի տիրապետությունից», «ցույց տալիս ուղիղ ճանապարհը»՝ մնացածը թողնելով իր «երկրորդ գալստյանը»։ Մեսիայի գաղափարը, տարբեր մեկնաբանություններով, գոյություն ունի նաև մահմեդական, բուդդայական, զրադաշտական կրոններում։