Մատերիալիզմ

Մատերիալիզմ


Մատերիալիզմը (լատ.՝ materials - նյութական) փիլիսոփայական հիմնական ուղղություններից մեկն է, որն  իդեալիզմին հակառակ, ընդունում է կեցության (մատերիայի) առաջնությունը գիտակցության նկատմամբ: Մատերիալիզմը առաջնային է համարում մատերիան, կեցությունը, իսկ գիտակցությունը՝ երկրորդային, ածանցյալ:

Մատերիալիզմը չի ընդունում աշխարհի արարումը գերբնական ուժի կողմից, այլ համարում է, որ մատերիան կարող է ինքնաստեղծել ու մտածել: Մատերիալիզմի բաղկացուցիչ տարրերից աստվածամերժողությունը՝ աթեիզմն է: Մատերիալիզմի բարձրագույն ձևը դիալեկտիկական մատերիալիզմն է, որը ձևակերպվել է Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Վ. Լենինի կողմից: